Վանեցյանն իմ ընկերն է ու իմ ընկերն էլ մնալու է. Սասուն Միքայելյան
ամբողջ Հանրապետության տարածքով զորահավաքին երկրապահից մասնակցել է 6540 մարդ:
Միքայելյանը նաև նշել է, որ պատերազմական իրավիճակում մինչև 7000 երկրապահ կամավորական կկանգնի մեր զինվորի կողքին՝ առաջնագծում:
Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին, Սասուն Միքայելյանն ասել է. «Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, միասին ճանապարհ ենք անցել, իմ ընկերն էլ մնալու է»:
Դիտարկմանը՝ Վանեցյանը սթափվելու կոչ է արել իր հրաժարականի տեքստում, Միքայելյանն ասել է. «Բոլորս պետք է սթափվենք»:
Ինչ վերաբերում է քննադատություններին, թե Վանեցյանը ուսադիրները «աղբմանն է նետել», Միքայելյանը նշել է, որ ոչ ոք նման բան ասելու իրավունք չունի, և որ ինքն էլ է ուսադիր կրել: