Տեսչական մարմինը Ծովինար համայնքում կատարվող ապօրինի շինաշխատանքների գործով դիմել է դատախազություն
Գեղարքունիքի մարզի մարզպետին Գնել Սանոսյանը և Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանը գրությամբ տեղեկացվել է, որ համայնքում կատարվում է ապօրինի շինաշխատանքներ, և պետք է դադարեցնել ինքնակամ շինարարական աշխատնքներն, օրենքով սահմանված կարգով վերացնել դրանց հետևանքները, որից հետո արդյունքների մասին տեղեկացնել Տեսչական մարմնին:
2019թ-ի հունիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի ղեկավարը գրություն է ուղարկել նույն մարզի մարզպետարանի գլխավոր քարտուղարին և տեղեկացրել, որ Ծովինար համայքնում ստեղծվել է հանձնաժողով, որի կողմից ուսումնասիրվել է նշված ապօրինի շինությունը և սեփականատերերին զգուշացվել է, որ շինությունը պետք է ապամոնտաժվի:
2019թ-ի հուլիսի 31-ին Տեսչական մարմնի կողմից ուղարկվել է երկրորդ գրությունը Ծովինար համայնքի ղեկավարին, որպեսզի վերջինս ապահովի ինքնակամ շինարարության անհապաղ դադարեցումը և օրենքով սահմանված կարգով ձեռնարկի համապատասխան միջոցառումներ, ինչը չի իրականացվել և առայսօր մնացել է անպատասխան, իսկ ապօրինի շինարարությունը շարունակվում է:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով արձանագրված խախտումների բնույթը, հաղորդում է ներկայացվել իրավասու մարմիններին՝ քաղաքաշինության բնագավառում խախտումներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար: