Հայերեն   English   Русский  

​Գործադիրը հերթական նիստն է գումարել,ուղիղ


  
դիտումներ: 605

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ Կառավարությունը հերթական նիստն է գումարել։

Օրակարգում 46 հարց կա, որից 32-ը՝ չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի։ Գործադիրը, մասնավորապես, քննարկելու է՝ -Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագիծը,

-«ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին որոշման նախագիծը,

-Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳԼՈՐԻԱ» ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին որոշման նախագիծը,

-Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին որոշման նախագիծը,

-«Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: