Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել Է Խաշոկջիի սպանության հետ կապված միջադեպի պատասխանատվությունը
Լրագրող Մարտին Սմիթի այդ ֆիլմը եթեր կտրվի հոկտեմբերի 1-ին:
«Դա տեղի Է ունեցել, երբ ես ծառայության մեջ Էի (PBS-ի տարբերակում՝ բառացիորեն՝ «իմ հերթափոխի ժամանակ»): Ես ստանձնում եմ ողջ պատասխանատվությունը»,-ասել Է արքայազնը, որը երկրում կարեւորությամբ երկրորդ դիրքն Է զբաղեցնում թագավորից հետո: Նա, սակայն, պնդում Է, որ իրազեկված չի եղել Խաշոկջիի հետ տեղի ունեցածի մասին: Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը պարզաբանել Է, որ թագավորությունում «20 մլն հպատակ եւ 3 մլն պետական ծառայող կա», որոնք ունեն իրենց օրակարգն ու խնդիրները, եւ հնարավոր չԷ իմանալ, թե ինչ Է անում նրանցից յուրաքանչյուրը: Գահաժառանգ արքայազնը մեկնաբանել Է այն հարցը, որ լրագրողին «սպանածների թիմի» անդամները տեղից տեղ Էին շարժվում Էր Ռիադի եւ Ստամբուլի միջեւ՝ թագավորական ավիապարկի մասնավոր բիզնես-ջեթերում: Նրա խոսքով՝ «պաշտոնյաները, նախարարներն ունեն առաջադրանքներ, պատասխանատվության գոտի, եւ նրանք իրավունք ունեն դա անել (օգտվել թագավորական ընտանիքի ինքնաթիռներից): Խաշկոջին, որը հայտնի Էր Էր Ռիադի քաղաքականությանը վերաբերող քննադատական հոդվածներով, կորել Էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում իր երկրի գլխավոր հյուպատոսություն այցելելիս: Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել են, որ լրագրողը դիվանագիտական ներկայացուցչության շենքում սպանվել Է ընդհարման հետեւանքով: Համաշխարհային հանրակցությունը խստիվ դատապարտել Է այդ հանցագործությունը՝ կոչ անելով Էր Ռիադին՝ թափանցիկ հետաքննություն անցկացնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: