Հայերեն   English   Русский  

Ստամբուլում կեղծ ալկոհոլ արտադրելու կասկածանքով ՀՀ 2 քաղաքացու են բերման ենթարկել (տեսանյութ)


  
դիտումներ: 142

Թուրքիայի ոստիկանական ստորաբաժանումները ներխուժել են Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի տներից մեկը և լիտրերով կեղծ ալկոհոլ առգրավել:

Ներխուժման հետևանքով Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացու են բերման ենթարկել:

Նշվում է, որ իրավապահները տեղեկություն են ստացել, որ այդ տանը կեղծ խմիչք է արտադրվում: Սեպտեմբերի 22-ին ահազանգի հիման վրա օպերատիվ խումբը հետևել է տան անցուդարձը: Նկատվել է, որ օտարերկրացի քաղաքացիները ճամպրուկներով կանոնավոր կերպով ելումուտ են անում այդ տնից:

Բերման ենթարկված կասկածյալներից` Զարուհի Ռ.–ին հարցաքննությունից մեկ օր անց ազատ են արձակել, իսկ կասկածյալ Կարեն Գ.-ն դեռ մնում է ձերբակալված:

Վերոհիշյալ տանը հայտնաբերվել և առգրավվել են շշեր, ձագարներ, պիտակավորման համար օգտագործվող գործիք, պիտակներ և կափարիչներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: