Հայերեն   English   Русский  

Դեսպանությունը հորդորում է հայ բեռնափոխադրողներին հետևել սռնիների ծանրաբեռնվածության նորմներին


  
դիտումներ: 244

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է դեպի Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մարմիններին հետևել փոխադրման տեխնիկական կանոնակարգերին ու սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմներին։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում ստեղծված իրավիճակը Հայտնում ենք, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ պատկան մարմինների հետ։ Տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով «Լարս»-ի անցակետ է այցելել Դոնի Ռոստովի ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ հորդորում ենք դեպի Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մարմիններին հետևել փոխադրման տեխնիկական կանոնակարգերին ու սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմներին։

Վերջիններիս պահպանման հսկողությամբ են պայմանավորված անցակետի ռուսական հատվածում ստեղծված կուտակումները։

Հավելենք, որ դեսպանության տվյալներով, նախօրեին անցակետը հատել է մոտ 200 ավտոմեքենա, մեծամասամբ՝ բեռնատարներ։

Նախնական տվյալների համաձայն, ներկայումս դիտվում է ստեղծված կուտակումների նվազման միտում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: