Անժելա Թովմասյանը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու է եթերազրկվել իր հեղինակային հաղորդումը
Քիչ առաջ Ankakh.com-ի հետ զրույցում Թովմասյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ:
«Ես այս պահին որևէ մեկնաբանություն չեմ տա, բայց ավելի ուշ կխոսեմ այս թեմայով ու մանրամասներ կներկայացնեմ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Անժելա Թովմասյանին պատկանող Hayeli.am կայքը, իր աղբյուրներին հղում անելով, գրել էր, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով չի ցանկացել քննիչների ուզած ցուցմունքները տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ և այդ պատճառով էլ ինքնասպան է եղել: Այդ հրապարակումից հետո կայքի խմբագիրը կանչվել էր քննչական կոմիտե հարցաքննության:
Նշենք, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունից հերքում են լուրերը, որ հաղորդումը հեռացվել է եթերից քաղաքական դրդապատճառներով: