«ՄԱԿ-ն ավելի լուրջ խնդիրներ ունի». Լավրովը նարկոբարոնների հետ Գույադոյի լուսանկարի մասին
Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե պետք է արդյոք ՄԱԿ-ն արձագանքի Գուայդոյի լուսանկարին նարկոբարոնների հետ, եթե նկատի ունենանք, որ նա տեսականորեն Վենեսուելայի նախագահի հավանական թեկնածու է, Լավրովն ասել է.
«Այնուամենայնիվ կարծում եմ, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է զբաղվի ավելի լուրջ բաներով: Վենեսուելայի առնչությամբ լուրջ և թերևս գլխավոր խնդիրը ՄԱԿ-ի կանոնադրությանը հետևելն է, որը պահանջում է բոլոր երկրներից հարգել ուրիշ երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, չմիջամտել նրանց գործերին, ուժ չկիրառել նրանց նկատմամբ և չսպառնալ ուժով, ինչպես նաև բոլոր վեճերը խաղաղ կարգավորել»:
Ռուսաստանի նախարարը նշել է, որ սեպտեմբերի 27-ին հանդիպել է Վենեսուելայի իշխանությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում և իր վենեսուելացի գործընկեր Խորխե Արրեասի: Խոսակցությունից պարզ է դարձել, որ Կարակասը միտված է երկխոսության ընդդիմության հետ համազգային համաձայնության հասնելու համար: Սակայն խոսքն ընդդիմության այն հատվածի մասին է, որը պատրաստ է երկխոսության, մի բան, որ չես ասի Գույադոյի մասին:
Ավելի վաղ REGNUM-ը տեղեկություն էր տարածել, որ ԶԼՄ-ներում հայտնվել է մի լուսանկար, որում Գույադոն է «Ռաստրոխոս» բանդայի կոլումբիական նարկոբարոնների հետ է: Վաշինգտոնում հայտարարել էին, որ դա խնդիր չէ: