Հայերեն   English   Русский  

​Հայ ոստիկանները օտարերկրացի հետախուզվողի են հայտնաբերել


  
դիտումներ: 238

Սեպտեմբերի 27-ին ժամը 13.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

օդանավակայանի գծային բաժին են բերման ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 44-ամյա մի քաղաքացու, որը հունիսի 10-ից Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք։

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: