Կինոյի լեգենդը՝ Մարչելլո Մաստրոյանին, այսօր կդառնար 95 տարեկան
Մաստրոյանին փառք է ձեռք բերել 1960 թ. Կաննի կինոփառատոնում, որտեղ Ֆեդերիկո Ֆելլինիի «Քաղցր կյանք» ժապավենը առաջին տեղը գրավեց: Իսկ նախկին Խորհրդային Միության հանդիսատեսը ճանաչեց նրան 1963-ին, երբ «Ութուկեսը» մրցանակ շահեց Մոսկվայի կինոփառատոնում:
Ցինիկ զվարճասեր, անտարբեր կազանովա, հակասական ինտելեկտուալ, հերոս սիրեկան. սրանք Մաստրոյանիի ստեղծած կերպարների մի մասն են: Նա մահկանացուն կնքեց 1996-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Նրա հուղարկավորության օրերին Հռոմում անջատել են և սևով ծածկել Թրեվի շատրվանը, որը զուգորդվում է Մաստորյանիի «Քաղցր կյանքի» դերի հետ:
Մարչելլո Մաստրոյանին նկարահանվել է մոտ 150 կինոնկարներում, արժանացել բազմաթիվ մասնագիտական պարգևների, երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի, այդ թվում և Նիկիտա Միխալկովի «Սև աչեր» ֆիլմում խաղացած դերի համար: Եվ մի հետաքրքիր փաստ. Մաստրոյանիի մայրը ծնունդով Մինսկից էր: