Հայերեն   English   Русский  

Փրկարարները Վայքի մայր ջրատարից դուրս են բերել երեխայի դին


  
դիտումներ: 461

Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու առաջին նրբանցքում կորել է 1 տարեկան երեխա (հավանաբար ընկել է տանը հարակից ջրանցքը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Վայքի մայր ջրատարից դուրս են բերել Արամ Թ.-ի (ծնված 2018 թ.) դին:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 20 փրկարար, ոստիկանության 20 աշխատակից և քաղաքացիներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: