Լուկաշենկոն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում
դիտումներ: 445
Պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմերով։ Նիստի օրակարգը ներառում է մոտ մեկուկես տասնյակ հարցեր։ ԵՏՄ մասնակից երկրների ղեկավարները կդիտարկեն տնտեսական փոխգործակցության, ֆինանսական քաղաքականության, էներգետիկ հարցեր, միջազգային գործունեության հիմնական ուղղությունները եւ երրորդ երկրների հետ համագործակցության զարգացումը։
Ալեքսանդր Լուկաշենկոն գագաթաժողովում իր ելույթում նախանշելու է Բելառսուի դիրքորոշումը ԵՏՄ պետությունների եւ ինտեգրացիոն այդ միավորման հետագա զարգացման փոխգործակցության ակտուալ հարցերի վերաբերյալ։