Հայերեն   English   Русский  

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին՝ ՉԺՀ կազմավորման 70-ամյակի առթիվ


  
դիտումներ: 763

Հանրապետութան նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ:

«Հայ-չինական պատմական հարաբերությունները սկիզբ են առնում Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներից, երբ մեր ժողովուրդների միջեւ ձեւավորվել են առեւտրական եւ մշակութային սերտ կապեր:

Հայաստանը մեծապես կարեւորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների եւ քաղաքական երկխոսության հետեւողական զարգացումը ու փոխշահավետ համագործակցությունը տնտեսության, կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում: Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը Ձեր առաջադրած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ծրագրերին ակտիվորեն մասնակցելու վերաբերյալ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված հայ-չինական գործակցությունը տարբեր բնագավառներում կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների»,- նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: