Հայերեն   English   Русский  

Նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Ֆրանսիայի դեսպանատանը Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում


  
դիտումներ: 127

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն եւ գրառում կատարել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում:

Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, գրել է. «Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետներից մեկն էր: Հայ ժողովուրդը երախտապարտ է և երբեք չի մոռանա մեր ժամանակների մեծագույն քաղաքական գործչի կարևորագույն ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման գործում»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: