Հայերեն   English   Русский  

Դանակահարություն Հանրապետության հրապարակում. Կասկածյալին գտել են, նա 22 տարեկան է


  
դիտումներ: 247

Երևանում, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00․50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում Շենգավիթ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ձախ թիակին դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի տղա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը, որտեղ բժիշկները հայտել են, որ դանակահարված քաղաքացին տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն։

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ երիտասարդը դանակահարվել է Հանրապետության հրապարակում։

Քիչ առաջ ոստիկանության ծառայողները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հատնաբերել եւ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Երեւանի բնակիչ 22-ամյա Վլադիմիր Վ.-ին։ Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Շենգավիթի ոստիկանությունում հարուցվել է քրգործ եւ քանի որ դեպքը տեղի է ունեցել Կենտրոն վարչական շրջանում, հարուցված քրեական գործը փոխանցվելու է ոստիկանության կենտրոնական բաժին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: