Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում
դիտումներ: 201
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։
Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։
Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։
Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա ։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյան