Հայերեն   English   Русский  

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի և բանակի հրամանատարի տեղակալների վերահսկողությամբ իրականացվել է տեղազննում և ճշգրտվել հետագա անելիքները ․․


  
դիտումներ: 451

Ռազմավարական զորավարժության պլանային միջոցառումների շրջանակում, ելնելով ստեղծված պայմանական իրադրության առավել օբյեկտիվ գնահատման անհրաժեշտությունից,

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի և բանակի հրամանատարի տեղակալների վերահսկողությամբ, ներգրավված զորամասերի հրամկազմը հոկտեմբերի 1-ին առաջնային գծի տարբեր ուղղություններում իրականացրել է տեղազննում և ճշգրտել հետագա անելիքները մարտական գործողությունների վարման պայմանական թատերաբեմերում:

Կարեն Աբրահամյան

Միջոցառման ժամանակ ներկայացվել են զեկույցներ առկա իրադրության և հավանական զարգացումների վերաբերյալ, ճշգրտվել փոխգործակցության խնդիրները՝ ելնելով հակառակորդի ուժերի վերադասավորման առանձնահատկություններից, ըստ անհրաժեշտության խմբագրումներ կատարվել նաև մեր ուժերի գործողություններում:

Տեղանքում իրականացված աշխատանքների ընթացքում ներկա հրամկազմի ներկայացուցիչները նաև ստացել են հանձնարարականներ՝ հետագա անելիքների վերաբերյալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: