Հայերեն   English   Русский  

Ղազախստանի նախագահը Տիգրան Սարգսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով


  
դիտումներ: 263

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով:

Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջից:

Բարեկամության շքանշանը Ղազախստանի Հանրապետության պետական պարգև է: Այդ շքանշանով պարգևատրվում են հասարակության մեջ փոխադարձ համաձայնության պահպանման, խաղաղության, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ներդրում ունեցած քաղաքացիները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: