Բուսակերները, թե՞ մսակերները. ո՞վ է ավելի շատ ապրում
Բայց հարցը միայն սեփական առողջությունը չէ: Համարվում է, որ եթե մարդկությունը շարունակի ներկայիս տեմպերով միս (կարմիր) և շաքար օգտագործել, ապա XXI դարի կեսերին մեր մոլորակի պաշարները կսպառվեն այն աստիճանի, որ սովի կմատնվենք: Այնպես որ մսից հրաժարվելը նաև պաշտպանություն է մասշտաբային էկոլոգիական ցնցումներից:
«Եթե օրական մսի օգտագործումը սահմանափակվի 14 գրամով և միաժամանակ ավելացվի լոբազգիների, ընկույզների, բանջարեղենի և մրգերի օգտագործումը, ապա նախ՝ դա բարենպաստ կազդի ձեր ընդհանուր առողջական վիճակի վրա, երկրորդ՝ հնարավորություն կտա մարդկությանը խուսափելու ապագայում պարենի ճգնաժամից»,- գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով բրիտանացի գիտնականներին:
13 տարվա հետազոտությունը, որի շրջանակներում գիտնականները դիտարկել են հարյուրավոր մարդկանց, ցույց է տվել, որ կամիր մսի մշտական օգտագործումը կարող է առողջական բազմաթիվ խնդիրներ առաջացնել: Օրինակ՝ քաղցկեղ և սրտանոթային հիվանդություններ: Հետազոտությունը (ինչպես նաև համանման նախագծերը) ցույց է տվել, որ մսակերներն ընդհանուր առմամբ բուսակերներից քիչ են ապրում, նաև հաճախ են մահանում համեմատաբար երիտասարդ տարիքում: