Ֆուտզալի Հայաստանի առաջնությանը 5 թիմ կմասնակցի
դիտումներ: 158
Առաջնության 20 տուրերի ընթացքում չեմպիոնության համար կպայքարեն «Արարատ-Արմենիա», «Արարատ», «Եղվարդ», «Լեո» և «Սիրիուս» թիմերը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Մրցաշրջանի առաջին հանդիպումը տեղի կունենա Երևանի ՄԶՀՀԿ մարզադահլիճում (նախկինում՝ «Միկա»), որտեղ գործող չեմպիոն «Լեոն» կընդունի առաջնության նորեկ «Արարատին»։ Առաջին տուրի մյուս խաղում հոկտեմբերի 6-ին «Եղվարդը» սեփական խաղահրապարակում կընդունի «Արարատ-Արմենիային»: