Հայերեն   English   Русский  

Թուրքիայում իշխող կուսակցության վարկանիշը 30%-ից ցածր է


  
դիտումներ: 252

Վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի բարձրաստիճան նախկին պաշտոնյաններից շատերը լքեցին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) շարքերը:

Ըստ փորձագիտական դիտարկումների՝ դա էլ իր հերթին է ազդել կուսակցության ձայների նվազման համար:

Թուրքական հայտնի «KONDA» հետազոտական ընկերության գլխավոր տնօրեն Բեքիր Աղըրդըրն անդրադարձել է իշխող կուսակցության քվեների տոկոսային հարաբերակցությանը:

Նա նշել է, որ Էրդողանի կուսակցության հիմնական ձայների թիվը վերջին 17 տարվա ընթացքում ամենացածրն է: Կուսակցության վարկանիշը այժմ 30%-ից էլ ցածր է: Իշխող կուսակցության վարկանիշի անկման պարագայում զգալիորեն մեծացել է գորշ գայլերի քաղաքական թևը համարվող, աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ազդեցությունը:

Ինչ վերաբերում է Թուրքիայում ընդդիմադիր, ազգայնական «Լավ» կուսակցության վարկանիշին, ապա հետազոտական ընկերության տնօրենը հայտնել է, որ այն շարունակում է պահպանել իր գոյությունը:

Աղըրդըրը նաև նկատել է տվել, որ երիտասարդների կեսը գտնում է, որ Թուրքիայի ներկայիս դերակատարներին չի հաջողվի լուծել երկրի խնդիրները:

«Այսօր «Արդարություն և զարգացում» կուսակցության հետևորդներն էլ են դեմ նախագահական համակարգին»,-արձանագրել է Աղըրդըրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: