Հրայրի շանսը և Արարատի խոստովանությունը
Արմեն Աշոտյան,ֆբ գրառում
իր խոսքը եզրափակեց բառացի հետևյալ կերպ. “Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ լինել չի կարող: Նա էդ շանսը ուներ, և նա էդ շանսը կորցրել է”:
Քանի որ իր ելույթի մեկնարկին Միրզոյանը կոչ արեց խոսել անկեղծ և առանց փարիսեության, ապա այս միտքը բոլորովին պատահական չէ: Փաստացի, ԱԺ նախագահը խոսոտվանեց, որ անկախ որոշման նախագծի հիմքում ընկած “փաստերից”, որոնցից ամենակարևորը ժամանակին Հրայր Թովմասյանի աֆիլիացիան էր Հանրապետականին, իմքայլականները շանս տալիս էին Թովմասյանին դառնալ իրենց սրտի ՍԴ նախագահ:
Երբ փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ շանսի մասին է խոսքը և ի՞նչ է արել Թովմասյանը, որ զրկվել է այդ շանսից, ապա ակնհայտ է, որ հնարավոր վարկածների մեջ առաջին տեղում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող հետապնդման և հակասահմանադրական գործընթացում ՍԴ նախագահի որդեգրած արդարամիտ և անաչառ կեցվածքն է: Թե չէ քավոր-սանիկ, ՀՀԿ անդամ, ելույթներ,հարցազրույց, ընթացակարգ... ամբողջը բառակույտ է, դատարկաբանություն:
Արարատ Միրզոյանի այսօրվա ինքնախոստովանությանը հավելենք շաբաթներ առաջ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի աղմկահարույց հայտարարությունը Վենետիկի հանձնաժողովին որպե սդրսից տղա բերելու մասին և ամենինչ կընկնի իր տեղը:
ԱԺ խոսնակն այսօր սրբագրեց Հրայր Թովմասյանին “ազգի դավաճան” հանող իր թիմակիցները բոլշևիկյան լալահառաչ ելույթները և ասաց ճշմարտությունը:
Այսինքն եթե ՍԴ նախագահը իրեն “խելոք պահեր”, Նիկոլի սրտով գնար, իրանց ուզած թելը թելեր, ապա կարող էր շարունակել հանգիստ նստել իր տեղում: