Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ապրելու է Բրյուսելում 25 քմ մակերեսով բնակարանում: Այս մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով AFP-ին:
Բնակարանն ընտրվել է երկու նկատառումով. գտնվում է Եվրահանձնաժողովի ղեկավարի գրասենյակի մոտ և բավականին անվտանգ է:
Ֆոն դեր Լյայենի նախորդը՝ Ժան-Կլոդ Յունկերը, որ պաշտոնը կլքի նոյեմբերի 1-ին, ապրել է Բրյուսելում հյուրանոցի 50-մետրանոց համարում, որի վարձակալությունն ամսական կազմել է 3200 եվրո: