Հայերեն   English   Русский  

Երեկ, երբ Գագիկ Համբարձումյանի որդուն վիրահատում էին, Թորոսյանը «Ասադոր» ռեստորանում ընթրում ու ստատուս էր գրում. Գևորգ Գրիգորյան


  
դիտումներ: 229

Ուռոլոգ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում նախօրեին տեղի ունեցած միջադեպին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ինչպես արդեն նշել եմ, երեկ, երբ Գագիկ Համբարձումյանի որդուն վիրահատում էին ստացած վնասվածքի պատճառով, Թորոսյանը «Ասադոր» ռեստորանում ընթրում ու ստատուս էր գրում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած անընդունելի միջադեպի մասին... Գրառումը սկսվում էր այսպես` «Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի»:

Տեղեկացնում եմ, որ պետության կողմից ուռուցքաբանական վիրահատությունները նման ծիծաղելի գումարներով հաշվարկելու պարագայում, միշտ էլ լինելու է գումարների «շորթում», քանի որ վիրահատության համար անհրաժեշտ գործիքները թանկ են...

Երբ ես զգուշացնում էի այդ մասին, համ ժողովուրդը համ էլ բժիշկները պնդում էին, որ «նախարարը վիրահատությունները դարձրել ա անվճար» ու չէին ուզում լսել, որ դա աշխատող ծրագիր չի:

Սա դեռ «առաջին ծիծեռնակներն» են... նման դեպքեր դեռ բազմաթիվ են լինելու, իսկ նախարարը` ժողովրդին բժիշկների հետ կռվացնելով շարունակելու է այդ աղմուկի շղարշի ներքո ավելացնել իր կնոջ ղեկավարած հիմնարկի պետական ֆինանսավորումը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: