Հայերեն   English   Русский  

Եվ եթե չլինեին անկյալ հրեշտակները, երբեք չէին լինի նաև Մեծ հաղթանակները»․ Ռուբեն Մելիքյան


  
դիտումներ: 154

Արցախի նախկին ՄԻՊ ՌուբենՌուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Եթե ձեզ թվում է, որ իրավական պետության գաղափարները դարեր ի վեր կյանքի իրավունք են ստացել ինչ-որ իմաստունների գրվածքների ուժով, ապա դուք լավ չեք պատկերացնում հասարակական պրոցեսների դիալեկտիկան։


Ցանկացած հիմնարար իրավական գաղափարի կենսագործում եղել է որոշակի հաստատակամ, սկզբունքային, զրկանքների պատրաստ մարդկանց շնորհիվ և նրանց «հաշվին»։

Օրինակ՝ դատարանների անկախության, սուվերենի (այսօր կարդացեք՝ ժողովրդի) կամքի հանդեպ մարդու հիմնարար իրավունքների գերակայության գաղափարները կյանքի իրավունք են ստացել անգլիացի քաղաքական գործիչ, այնուհետև Բարձր դատարանի գլխավոր դատավոր Սիր Էդուարդ Քոկի (1552-1664) շնորհիվ։ Մարդ, որին ենթարկեցին բազմաթիվ զրկանքների, ընդհուպ՝ բանտարկության, բայց նրա գաղափարները չկարողացան խեղդել։

Եվ մեր սերունդն այսօր մեր երկրում ստացել է տարբեր իմաստունների գրվածքներին «կյանքի իրավունք» հաղորդելու շանս։ Եվ դա հիանալի է! Եվ եթե ունակ ես զգալու ներքին պատասխանավության այդ արարչական ուժը, եթե ունակ ես լսելու հավերժական օրինաչափությունների այդ սիմֆոնիան, ապա ներքին խաղաղությունդ չի կարող խաթարել և ոչ մի քամի, և ոչ մի փոթորիկ։

ՀԳ. Եվ եթե չլինեին անկյալ հրեշտակները, երբեք չէին լինի նաև Մեծ հաղթանակները»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: