Հայերեն   English   Русский  

Հաջորդ իշխանությունը ոչ սրանց նման է լինելու, ոչ էլ նախորդների․ Միհրան Հակոբյան


Ֆ-յան գրառում


  
դիտումներ: 245

«Ինձ արդեն բավականին հարազատ դարձած հարգելի գործ կարող և ռեժիմի հրահանգով ռեպրեսիաներ իրականացնղ քննիչներ ու դատախազներ,

Գիտեմ, որ մտահոգված եք: Նաև գիտեմ, թե ինչեր եք խոսում ձեր շրջապատներում՝ «մենք ի՞նչ անեք, հո՞ մեզ բոլորին չեն նստացնելու», «հաջորդ իշխանությունը թող գիծը քաշի ու անցնի առաջ», «մեզ հրահանգել են, արել ենք: Հաջորդ իշխանությունն էլ կգա, կհրահանգի, սրանց կփակենք»:

Ոչ հարգելիներս: Հաջորդ իշխանությունը ոչ սրանց նման է լինելու, ոչ էլ նախորդների: Չեն հրահանգելու, այսօրվա ապօրինի հրահանգ կատարողներն ու ռեպրեսիաների իրագործման մասնակիցներն էլ միանշանակ քրեական պատասխանատվության են ենթարկվելու՝ օրենքի տառին համապատասխան: Ով թաթախվել է ապօրինությունների մեջ, պատասխան է տալու, պլստալու շանս չունի: Հույսներդ կտրեք, որ հաջորդ իշխանության մոտ էլ ռեպրեսիաների գործիք եք աշխատելու՝ ստանալու համար այսօրվա ձեր արածների ինդուլգենցիան, որովհետև ռեպրեսիաներ չեն լինելու, ձեր կարիքն էլ չի լինելու: Որովհետև հեղափոխություն լինելու ա ու էս երկիրը երկիր ա դառնալու»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: