Հայերեն   English   Русский  

«Ռեժիմին պետք է, որ մարդիկ կարդան միայն Հայկական ժամանակ, դիտեն Հ1 և լսեն Ազատություն ռադիո»․ Մ․ Հակոբյան


  
դիտումներ: 590

Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ռեժիմի հենասյուն Ազատություն ռադիոկայանն ու TV-ին չի օգտագործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի հանրապետություն տերմինները: Նաև բազմիցս հայերեն թագմանությամբ հայկական տեղեկատվական տիրույթ է բերել Ադրբեջանի նախագահի բարբաջանք հիշեցնող ճառերը: Ես չեմ հիշում մի դեպք, որ այս խնդրի կապակցությամբ ֆիզիկական հարձակման ենթարկեն Ազատության գրասենյակը:

Հայելիի գրասենյակի վրա հարձակումը մամուլի նկատմամբ ռեժիմի սանձազերծվելիք տեռորի միայն ձնծաղիկն է: Կրկնում եմ՝ դատական իշխանությունը զավթելուց հետո ռեժիմը զավթելու է չորրորդ իշխանությունը՝ ազատ մամուլը: Ռեժիմին պետք է, որ մարդիկ կարդան միայն Հայկական ժամանակ, դիտեն Հ1 և լսեն Ազատություն ռադիո:

Չկասկածեք, գալու է ժամանակը, որ «ժողովրդի պահանջով» սահմանափակելու են նաև ինտերնետն ու սոցցանցերը: Պատմությանը չես խաբի. դիկտատորիկների իշխանությունն իր տրամաբանական զարգացման փուլերն ունի՝ էյֆորիկ սկզբից մինչև սարսափելի ընթացք ու սահմռկեցուցիչ ավարտ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: