Հայերեն   English   Русский  

Ես կմեկնեմ մի քանի օրով Գերմանիա և կվերադառնամ. Սեյրան Օհանյան


  
դիտումներ: 99

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցի ընթացքում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ քանի որ դատարանը թույլ է տվել իրեն բուժման նպատակով բացակայել երկրից, ինքը մի քանի օրով կմեկնի Գերմանիա:

«2011 թվականին ձեռք եմ բերել պրոթեզ, նվիրել են և դրանից հետո 3 անգամ մեկնել եմ՝ 2 տարին մեկ. այնպիսի պրոթեզ է, որի սպասարկումն իրականացվում է միայն ու միայն Գերմանիայում: Ես կմեկնեմ մի քանի օրով և կվերադառնամ:

Վաղը գնալու եմ Գերմանիայի դեսպանատուն, կարծում եմ, որ այն փաստաթղթերով, որոնք ներկայացնում եմ, թույլտվություն կստանամ»:

Խոսելով սահմանային իրավիճակի մասին, Օհանյանն ասաց.

«Սովորական երեւույթ է, սահմանային լարվածություն միշտ էլ եղել է: Այսօրվա մեր բանակը, կարծում եմ՝ լիովին վերահսկում է սահմաններին իրավիճակը եւ ըստ իրադրության համապատասխան որոշումներ է կայացնում:

Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ե՞րբ է հանգիստ եղել: Միշտ էլ լարվածություն եղել է: Հատկապես Տավուշի շրջանում զորամիավորման ղեկավարությունը զորամասների հրամանատարների հետ համապատասխան միջոցներ ձեռնարկում է զսպելու համար»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: