Հայերեն   English   Русский  

​Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանը


  
դիտումներ: 3458

Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանը

66 տարեկան հասակում ծանր հիվանդությունից կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն, երկրաբանա-հանքաբանականգիտություններիդոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը:

Գիտության մեջ ունեցած նվաճումների և հասարակական ակտիվ գործունեության համար Արմեն ՍաղաթելյանըպարգևատրվելէՄիջազգայինԱկադեմիականՌեյտինգի «Պատիվ, փառք, աշխատանք» IV աստիճանիԳեորգիևյանմեդալով (Ուկրաինա 2004), Քեմբրիջի (ՄեծԲրիտանիա) ՄիջազգայինԿենսագրականկենտրոնի«Աշխարհիառաջատար գիտնական – 2009» նոմինացիայով, «ԱնանիաՇիրակացի» ՀՀպետականմեդալով (2013):

Արմեն Սաղաթելյանն ավելիքան 180 գիտականհրապարակումներիհեղինակևհամահեղինակէ, այդթվում՝ 4 մենագրությանև 6 ուսումնական, գիտամեթոդականձեռնարկների: Նա եղել է գիտականաշխատություններիևժողովների 9 ժողովածուների, ինչպեսնաևհայերենլեզվով«Էկոլոգիականբացատրականբառարանի»երկուհրապարակումների գլխավորխմբագիր:

Արմեն Սաղաթելյանը ՀՀԳԱԱԷկոլոգանոոսֆերայինհետազոտություններիկենտրոնը ղեկավարել է 1993թ-ից, որը կատարում է կիրառական և հիմնարար հետազոտություններ էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, գիտական հանրությունը սգում են անվանի գիտնականի անժամանակ մահը և իրենց ցավակցությունն են հայտնում Արմեն Սաղաթելյանի հարազատներին և գործընկերներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: