3-րդ երեխայի ծննդյան նպաստի տնօրինումը ՄԻՊ-ի աջակցությամբ փոխանցվել է երեխային խնամող մորը. տեսանյութ
դիտումներ: 204
Մասնավորապես, ընտանիքը ստացել է 3-րդ երեխայի ծննդյան նպաստի մի մասը՝ 500.000 դրամը: Նպաստի մյուս մասի՝ 500.000 դրամի տնօրինումը, ըստ փաստաթղթերի, պատկանել է երեխայի հորը:
Ամուսնալուծությունից հետո, գումարի տնօրինումը Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ փոխանցվել է երեխային խնամող մորը:
«Ամսական մաս-մաս փոխանցվող գումարն ինձ հնարավորություն է տալիս երեխայիս առաջնային կարիքները հոգալ»,-ասում է Մարինե Ավալյանը: