Նոր ասֆալտը թրիքով է ծածկվում, ոստիկանությունը տեսախցիկներ չի տալիս. Ասֆալտապատման ոդիսականը Գյումրիում
թե կենտրոնական, թե երկրորդային նշանակության ճանապարհները: Հիմա ասֆալտապատվում ու քիչ-քիչ շահագործման են հանձնվում նախորդ տարվանից մեկնարկած աշխատանքները: Ու պարզվում է, բոլոր հիմնանորոգված փողոցներում թերություններ կան: Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանն ասում է՝ բարձրաձայնվել է ասֆալտաշերտի անհարթությունների մասին, բայց պարզվում է, դա լուրջ խնդիր չէ.
- Յուրաքանչյուր փողոց ունի անհարթության որոշակի սահման, դա մասնագիտական լաբորատորիաներն են ստուգում: Արդեն Երևանյան խճուղու ասֆալատից նմուշներ տարել են, բայց մենք դեռ պատասխանը չենք ստացել, - ասում է Կնյազ Մանասյանը:
Գյումրու քաղաքապետն էլ նշում է փողոցները չեն ընդունի մինչև թերությունները չշտկվեն, բայց փոխարենը մեծ շուքով ու կարմիր ժապավեն կտրելով այդ փողոցների բացումն է կատարվում:
- Ամեն մի շինարար գլխով պատասխանատու է որակի համար, - ասում է Սամվել Բալասանյանը: - Ինձ համար առաջին տեղում որակն է: Թող մի քիչ ուշանա, տարբեր հարցեր լինեն, բայց որակը պետք է շատ բարձր լինի: Բոլոր փողոցներում թերություններ կան, դրանց մասին պետք է տեխնիկական ստուգողը եզրակացություն տա: Ստուգումները կատարում է տարածքային նախարարությունը:
Փողոցների վիճակի պատասխանատուն միայն շինարարը չէ, բնակիչները նույնպես անփույթ են ու չեն խնայում անգամ ամբողջովին նոր ասֆալտը:
- Ափսոսում եմ, որ Գերցեն փողոցը ասֆալտապատեցինք: Գնացեք տեսեք ինչ թրիք է, - զայրանում է քաղաքապետը, - մարդու լացը գալիս է. ասֆալտի շերտը կքաշեն թրիքի վրա:
Բնակիչը չի պահպանում ոչ միայն մաքուր ու նոր փողոցը, այլև երևեկության կանոնները: Միայն Տիգրան Մեծ պողոտայում արդեն 3 դեպք է գրանցվել, որից մեկը մահացու ելքով: Ազգաբնակչությունը քաղաքապետարան դիմել է նորոգվող փողոցներում որքան հնարավոր է շատ արհեստական խոչընդոտներ տեղադրելու խնդրով, բայց դա թույլատրելի չէ, քաղաքապետարանից ասում են՝ դրանք կիրառելի են միայն կրթօջախների հարակից հատվածներում:
- Անցած շաբաթ դիմել ենք ՀՀ ՃՈ-ին, խնդրելով ուսումնասիրություն կատարել և Գյումրի քաղաքում, հատկապես նորակառույց փողոցներում, տեղադրել արագաչափեր, իսկ խաչմերուկներում՝ տեսախցիկներ: Երեկ ոստիկանությունից ստացանք մի ցուցակ, որով տեսախցիկներ են նախատեսված միայն քաղաքի մուտքի և ելքի հատվածներում, - ասում է Կնյազ Մանասյանը:
Մինչ կառավարությունն ու ճանապարհային ոստիկանությունը կմտածեն ինչ անել, Գյումրու նորոգված փողոցները օրվա բոլոր ժամերին ավտոմրցարշավների ճանապարհի են վերածվում: Վթարներն ու վրաերթերը հիմանորոգված փողոցներում մշտական են դարձել:
Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն առաջարկում է այդ փողոցներում արագությունը սահմանափակող իրավական ակտեր ընդունել՝ հիմա թույլատրելիից շատ ավելի ցածր արագություն սահմանելով: