Թուրքական զորքերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայում
դիտումներ: 361
Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
«Մեր հերոսական զինվորները, որոնք մասնակցում են «Խաղաղության ակունքը» գործողությանը, շարունակում են առաջ գնալ Եփրատ գետից արևելք»,- ասվում է գերատեսչության թվիթերում:
Երեկ Անկարան հայտարարեց Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության մեկնարկի մասին, որը սկսվեց ռազմաօդային ուժերի ավիահարվածներով քրդական խմբավորումների դիրքերի վրա: