Հայերեն   English   Русский  

Թուրքիայում 78 անձի նկատմամբ հետաքննություն է սկսվել Սիրիայում ռազմագործողությունը քննադատելու համար


  
դիտումներ: 359

Աշխարհի տարբեր կողմերից դատապարտող հայտարարություններ և դադարեցման կոչեր են տարածվում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողության վերաբերյալ:

Միջազգային քննադատական արձագանքներին զուգահեռ Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ սոցցանցերում այդ ռազմագործողությունը դատապարտող գրառումներ են կատարել, ինչի հետևանքով նրանց նկատմամբ հետաքննություն է սկսվել:

Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության տարածած գրավոր հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 9-ից սկսած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մասին Թուրքիայի դեմ «սև քարոզչություն իրականացնելու, ժողովրդի մեջ վրեժխնդրություն և ատելություն տարածելու» համար 78 անձի նկատմամբ հետաքննություն է սկսվել:

Նշվում է նաև, որ թուրքական ոստիկանակությունը շարունակելու է պայքարել հանցագործությունների դեմ նաև համացանցային տիրույթում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: