Հայերեն   English   Русский  

Գրավոր դիմում եմ ԿԳՄՍ նախարարին և ԲՈԿ նախագահին՝ հանձնաժողով ստեղծելու և իմ դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրելու համար


  
դիտումներ: 366

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին շրջանում գիտական աշխատանքներում արտագրության, հղումների բացակայության և այլ խնդիրների «բացահայտումը» կարծես դարձել է նորաձև ալիք, որը ցավոք որոշ մարդկանց համար ավելի շատ ինքնահաստատվելու, հաշվեհարդար տեսնելու և աղմուկ բարձրացնելու գործիք է, քան պայքար հանուն «ակադեմիական բարեվարքության»:

Ներկայիս կառավարությունը օբյեկտիվորեն անընդունելի է համարում ոչ բարեխիղճ գիտական վարքագիծը, որին պատշաճ գնահատական չի տրվել նախկինում, սակայն օրենսդրական բացի պատճառով սույն խնդիրը դեռ մնում է առկախված: Ուստի ինքս եմ գրավոր դիմում ԿԳՄՍ նախարար Arayik Harutyunyan-ին և ԲՈԿ նախագահ Smbat Gogyan-ին՝ հանձնաժողով ստեղծելու, իմ դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրելու և համապատասխան գնահատական տալու խնդրանքով:

Հայցում եմ նաև 008 մասնագիտական խորհրդի և ընդդիմախոսներիս ներողամտությունը, քանի որ իմ այս քայլը բնավ նպատակ չունի կասկածի տակ դնելու իրենց մասնագիտական եզրակացությունը, այլ պայմանավորված է իմ մի քանի գիտական հոդվածների մասին շարունակաբար, տարբեր հարթակներից հնչեցվող գնահատականներով, որոնք էապես ազդում են ՀՊՏՀ վարկանիշի վրա և վնասում են բուհում ձևավորված առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: