Աճանան գյուղի բնակիչները պնդում են, որ իրենց ոռոգման ջուր պետք չի. հող չունեն
Գյուղացիներին զրկել է գյուղատնտեսությամբ զբաղվելու հեռանկարից։ Սյունիք, Արծվանիկ և Չափնի գյուղերի յուրաքանչյուր անձ ամեն ամիս ստանում է 40 000 դրամ փոխհատուցում։
Աճանան գյուղի բնակիչները գտնվում են պոչամբարից 500 մետր հեռավորության վրա, շնչում են ծանր մետաղներով հարստացված օդ, խմում են վատ որակի ջուր:
Որպես սոցիալական ծրագիր՝ ԶՊՄԿ-ն գյուղում ցանկանում է ոռոգման ջուր անցկացնել, սակայն գյուղացիները պնդում են, որ իրենց ոռոգման ջուր պետք չի, քանի որ հող չունեն, որ ոռոգեն։
Համայնքում նաև կառուցում են մանկապարտեզ: Տեղացիներն ասում են՝ բայց մենք երեխա ունե՞նք, որ մանկապարտեզ են կառուցում։
Գյուղի կանայք պատմում են իրենց համայնքում տարածված հիվանդությունների մասին, հարսներից մեկն ասում է, որ իր աղջիկ երեխայի մոտ մազաթափություն է սկսվել ահագնացող տեմպերով։
Գյուղի դպրոցի ուսուցիչը նկատում է, որ համայնքում երեխաները տարբեր հիվանդություններ ունեն:
Աճանան համայնքի բնակիչները 200 ստորագրություն են հավաքել, ձևակերպել իրենց բողոքն ընդդեմ ԶՊՄԿ-ի, դիմել են կոմբինատի ղեկավար կազմին՝ պահանջելով տնտեսական, սոցիալական, էկոլոգիական առողջապահական վնասների փոխհատուցում։
Տեսանյութը՝ Թեհմինե Ենոքյանի