Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել
Նիկոլ Փաշինյան,ֆբ գրառում
դիտումներ: 741
Ինչպես Անկախին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու երկրների առաջնորդներն ի շարունակություն երեկ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։
Հեռախոսազրույցի վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ հոկտեմբերի 11-ին Պուտինին դիմել էր մի խնդրանքով, որը «կարևոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության տեսակետից»: «ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: