Հայերեն   English   Русский  

​Կարսը տարեցտարի ավելի է գրավում օտարերկրյա զբոսաշրջիկներին


  
դիտումներ: 1030

Կարս քաղաքը վերջին տարիներին վերածվել է Թուրքիայի ձմեռային տուրիզմի կենտրոնի: Քաղաքում զբոսաշրջության զարգացման համար առաջիկա 12 տարիներին իրականացվելիք ծրագիր է մշակվել: Կարսում գտնվող մի շարք պատմական վայրերը` Անիի ավերակները, Կարսի բերդը, Հասան Հարաքանիի դամբարանը, Ֆեթիհե մզկիթը, Կարսի թանգարանը, Սուրբ Առաքելոց վանքը ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկների են բերում այստեղ:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ`մեծամասամբ Գերմանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, Լեհաստանից և Ռուսաստանից եկած զբոսաշրջիկները այցելում են Սարիղամիշում գտնվող Ջըբըլթեփե դահուկասպորտի կենտրոն, ինչպես նաև Կարսի կենտրոնական հատվածում և շրջակայքում գտնվող պատմական վայրերն ու հուշարձանները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: