Թուրքիայի ՊՆ. «Սիրիայում իրականացվող ռազմագործողության շրջանակներում 550 քուրդ զինյալ է սպանվել»
դիտումներ: 366
Թուրքական կողմի տվյալներով «Խաղաղության ակունք» ռազմագործողության 6 օրերի ընթացքում թուրքական բանակը Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) 550 զինյալի է սպանել: հայտարարությունում նշվում է, որ Եփրատի արևելքում իրականացվող ռազմական գործողությունը նախատեսված կարգով շարունակվում է:
Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։ Արդեն մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։