Հայերեն   English   Русский  

Գործ ունենք ամենաբարդ հակամարտություններից մեկի հետ, և կարգավորման մասին՝ որպես այդպիսին, դասական տարբերակով դեռևս վաղաժամ է խոսել


Դավիթ Բաբայան,ֆբ գրառում


  
դիտումներ: 331

Պաշտոնական Ստեփանակերտը վերահաստատել է, որ մենք հավատարիմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պահանջում լիարժեք ձևաչափի վերականգնում`

ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ: Մենք խոսել ենք այն մասին, որ չի կարող լինել վերադարձ անցյալին: Արծարծվել են նաև մարդասիրական մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել վերջին զարգացումներին, քննարկումններին: Հանդիպումը կառուցողական էր ու անմիջական:

Այն, որ բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովվում է, ինքնին առաջընթաց է: Մենք պետք է գիտակցենք, որ գործ ունենք ամենաբարդ հակամարտություններից մեկի հետ, և կարգավորման մասին՝ որպես այդպիսին, դասական տարբերակով դեռևս վաղաժամ է խոսել:

Այն, ինչ ունենք հիմա, այսինքն ստատուս-քվոն, դա հենց կարգավորում է: Այլ տարբերակ չկա, քանի որ Ադրբեջանը մի բան է ցանկանում, իսկ իրավիճակն այլ է: Հետևաբար, որպեսզի իրականությունը և Ադրբեջանի պահվածքն ինչ-որ տեղ համահունչ լինեն, պետք է երկար տարիների տքնաջան աշխատանք: Դրա համար ես չեմ ուզում, որ հանդիպումներից, ելույթներից ակնկալենք ճակատագրական փոփոխություն: Առավել ևս, որ Ադրբեջանը շարունակում է ռևանշիստական քաղաքականության վարումը:

Ինչքան շատ լինեն փաստարկված, հավաստիացնող նյութեր և փաստաթղթեր, այնքան Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականության համար միջազգային հանրության կողմից կստանա գնահատական:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: