Անկարայի արձագանքը ԱՄՆ-ի պատժամիջոցների թեմային
դիտումներ: 541
«Մենք տեսնում ենք, որ ներքին ճնշման պայմաններում, Թրամփը մեր երկրի դեմ որոշ քայլեր է անում։ Մեզ համար անընդունելի է ցանկացած պատժամիջոց և սպառնալիք։ Նշյալ պատժամիջոցների դեմ մենք էլ մեր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք և պատասխանը կտանք», -ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով ֆինանսների ու արտգործնախարարությանը լիազորել էր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի որոշ պաշտոնյաների ու կառույցների դեմ: