Քրդերը բացառել են ԻՊ-ի զինյալներին Թուրքիային և Սիրիային հանձնելը
Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին հայտարարել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈՒ) հրամանատար Մազլում Աբդին:
Աբդին ճշտել է, որ քրդերը չեն համաձայնի հանձնել ահաբեկիչներին ո՛չ թուրքական կողմին, ո՛չ էլ Սիրիայի պետությանը, եթե անգամ նրանք զբաղեցնեն ՍԴՈՒ-ի կողմից վերահսկվող տարածքները: Այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Rudaw հեռուստակայանին:
«ԻՊ-ի բռնված զինյալները և նրանց ընտանիքների անդամները մեզ մոտ են: Մենք ենք բռնել նրանց, մենք էլ կորոշենք նրանց ճակատագիրը»,- ասել է Աբդին:
Սակայն, ինչպես տեղեկացրել է Al Jazeera հեռուստակայանը, առաջնորդը մտահոգված է, քանի որ կռիվը թուրքական զորքերի դեմ, որոնք հարձակվեցին մի շաբաթ առաջ, բացասական է անդրադառնում ԻՊ-ի բջիջներին հետևելու և նրանց պահման ճամբարների ու կենտրոնների անվտանգությունը պահպանելու վրա: