Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Ողջ հայ համացանցը հիացած է Ryanair-ի մուտքով, բայց ամեն ինչ չէ այդքան հստակ:
Համացանցային հայկական ողջ տիրույթն այսօր քննարկում է, թե ինչ հիանալի աղջիկ է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, որ կարողացել է «համոզել» Ryanair-ին Հայաստան գալ: Ի՜նչ հիմարություն: Ի՞նչ կապ ունի այստեղ այդ աղջիկը:
Չէ՞ որ խնդիրը Տաթևիկ Ռևազյանի՝ ավիաընկերությունների հետ պայմանավորվելու ունակության մեջ չէ: Խնդիրն այդ չէր, այլ պետության՝ օդանավակայանային բոլոր վճարներն ավիաընկերությունների համար չեղարկելու անհրաժեշտությունը, որ վերջիններս համաձայնեին Հայաստան թռչել: