Հայերեն   English   Русский  

​Ավելի քան 300 մարդ է ձերբակալվել 38 երկրներում երեխաների պոռնոգրաֆիայի գործով


  
դիտումներ: 171

38 երկրներում 337 մարդ է ձերբակալվել երեխաների պոռնոգրաֆիայի վաճառքի խոշորագույն համացանցային հարթակի հայտնաբերումից հետո:

Welcome to Video կայքում, որը փակել են անցած տարի, ավելի քան 200 տեսահոլովակ է եղել, որոնք ներբեռնել են ավելի քան միլիոն անգամ: Դրանք վաճառվել են բիթքոիններով:

Կայքը թողարկվել է Հարավային Կորեայում, պարզվել է, որ դրա տերը 23-ամյա Չոն ՈՒ Սոնն է: Նա բանտարկվել է իր հայրենիքում: Նրան պատրաստվում է մեղադրանք ներկայացնել ԱՄՆ արդարադատության նախարարությունը:

Կայքի փակման գործողությունն իրականացրել է միջազգային խումբը, որի կազմում եղել են քննիչներ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից և Գերմանիայից: Նախապատրաստական աշխատանքները տևել են 3 տարի:

Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը հայտարարել է, որ ձերբակալությունները մասնավորապես կատարվել են Իռլանդիայում, Ամերիկայում, Հարավային Կորեայում, Գերմանիայում, Իսպանիայում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միավորված Էմիրություններում, Չեխիայում, Կանադայում և այլ երկրներում: Ձերբակալվածներին կասկածում են կայքն օգտագործելու մեջ:

Իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է փրկել 23 երեխայի, որոնց դաժան վերաբերմունք էր սպառնում: Իրավապահները շարունակում են բացահայտել այն երեխաների ինքնությունը, որոնք հայտնվել են տեսանյութերում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: