Հայերեն   English   Русский  

Սիրիայի հյուսիսում ավելի քան 300․000 մարդ Թուրքիայի հարձակման հետևանքով լքել է իր տունը


  
դիտումներ: 621

«Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության դիտորդական խումբը» արձանագրել է, որ երկրի հյուսիսում Թուրքիայի սկսած ռազմագործողության պատճառով արդեն ավելի քան 300․000 մարդ հարկադրաբար լքել է իր տունը։

Լոնդոնում տեղակայված դիտորդական խմբի տվյալներով՝ մեծ թվով մարդիկ են հեռացել իրենց տներից հատկապես Թել Աբյադ, Քոբանի և Հասակե շրջաններից։

Տեղահանվածների մեծ մասը տեղափոխվել են ավելի ապահով վայրերում բնակվող իրենց հարազատների մոտ։Շուրջ 40 դպրոց վերածվել է ապաստարանի, որտեղ պատսպարվել են բազմաթիվ մարդիկ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: