Հայերեն   English   Русский  

​Ջրօգտագործման ոլորտում կոռուպցիոն չարաշահումների փաստերով հարուցված քրեական գործերի նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս


  
դիտումներ: 80

ՀՀ դատախազության մարզային ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել հանրապետության տարածքում գործող բազմաթիվ ջրօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների համակողմանի բացահայտման ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործության գործերով վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ջրօգտագործող ընկերությունների գործունեության ոլորտում վերջիններիս իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու, լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, աշխատակիցների կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերի գումարներ վատնելու կամ յուրացնելու, պաշտոնեական անփութության հատկանիշներով 2018-2019 թթ. ընթացքում հարուցվել և ներկայումս քննվում է ընդհանուր առմամբ 13 քրեական գործ:

Վերջիններիս վերաբերում են Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի,Գեղարքունիքի մարզերում գործող «Արարատ», «Արտաշատ», «Թալին», «Արագածոտն»,«Կոտայք», «Լոռի», «Մարտունի», «Շենիկ», «Երևան», «Էջմիածին» և «Արմավիր»ՋՕԸ-ներին:

Քրեական գործերով նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներիհամադրված վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ տարիներ շարունակ գործելեն ՋՕԸ-ների մասնակցությամբ ձևավորված չարաշահումների կոռուպցիոն սխեմաներ,որոնք դրսևորվել են ջրօգտագործման մատուցման ծառայությունների,
մատակարարված ջրաքանակների, կրած վնասների վերաբերյալ տվյալների կեղծմամբ,պետական բյուջեից ստացված սուբսիդավորման գումարների յուրացմամբ:

Մասնավորապես՝ որոշ դեպքերում 2016-2018թթ. ընթացքում ՋՕԸ-ի ղեկավարպաշտոններ զբաղեցնող անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խախտել են բաժանորդների հետ կնքված ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները, առանց ջրաչափեր տեղադրելու՝ մատակարարված ջրի ծավալները գրանցել են ոչ թե խորանարդ/մետրով, այլ՝ հեկտարներով: Վերջինիս պատճառով բաժանորդները փաստացի զրկվել են մատակարարված ոռոգման ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից: Բացի
այդ՝ կատարվել են հավելագրումեր, որից հետո այդ տվյալները ներառել են էլեկտրոնային մատյաններում իբրև մատակարարված ջրի, ծառայությունների և բաժանորդներից գանձվող գումարային պարտքերի տվյալներ, փաստացի ուռճացվել մատուցված ծառայությունների ծավալները:


Արհեստական այս եղանակներով գոյացած ջրօգտագործողների պարտքերը մարելու և կարկտահարումների հետևանքով առաջացած վնասները վերականգնելու համար 2016-2017թթ. ՀՀ բյուջեից սուբսիդավորված, ընկերությունների հաշվեկշռին
մուտքագրված ֆինանսական միջոցները ձևակերպվել են որպես բաժանորդների անվամբ կուտակված պարտքերի մարում: Առանձին դեպքերում կնքվել են վարձակալության և տարաբնույթ ծառայությունների ձեռք բերման վերաբերյալ ձևական պայմանագրեր, որոնցով նախատեսված ծառայությունները մատուցվել են ոչ ամբողջ ծավալներով կամ ընդհանրապես չեն մատուցվել: Այս սխեմաները կիրառվել են ապօրինի ջրամատակարարման և ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրենց պարտականությունները ՀՀ ԷԵԲՊ նախարարության ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների կողմից ոչ պատշաճ կատարելու, իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու պայմաններում: Առանձին ՋՕԸ-ների պարագայում արձանագրվել են դեպքեր, երբ ՀՀ-ից քաղաքացիների բացակայելու պայմաններում, նրանց հետ կազմվել են կեղծ աշխատանքային պայմանագրեր, որոնց
հիման վրա վերջիններս հրամանագրվել են որպես ջրբաշխներ: Իսկ նրանց փաստացի չկատարած աշխատանքի դիմաց դուրս գրված առանձնապես խոշոր չափերի գումարները յուրացվել են:


Նշված չարաշահումների պատճառով նախաքննության ընթացքում կատարված նախնական հաշվարկով պետությանը պատճառված վնասը կազմել է ընդհանուր առմամբ շուրջ 5,7 միլիարդ դրամ: Քրեական գործերով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով իրականացվող քննչական և դատավարական
գործողություններով միջոցներ են ձեռնարկվում հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց շրջանակներն ամբողջականացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահատականներ տալու, չարաշահումներով պետությանը հասցված նյութական վնասի չափը հստակեցնելու և վերականգնելու
ուղղությամբ:


«Էջմիածին» և «Արմավիր» ՋՕԸ-ների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական
անփութության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով, որով միայն նախնական հաշվարկված՝ պետությանը պատճառված վնասը գերազանցում է 1մլրդ ՀՀ դրամը, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով
մեղադրանք է առաջադրվել 2016-2017թթ. «Արմավիր» ՋՕԸ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցրած անձին:


Նշված բնույթի հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերով նախաքննության ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: