Մշակութային շաբաթ
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Հարսանիք թիկունքում» Գյումրու դրամատիկականի նոր ներկայացումը՝ նվիրված արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Արամ խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Dolce Vita Non-Stop» համերգային ծրագիրը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ին, Բոհեմ թատրոնում տեղի կունենա «Տանը մնացի՞» մոնոներկայացումը:
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:30-ին, Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Ողջու՜յն Պառնասի գլխից սրբազան...» ներկայացումը:
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում «Գրեմմիի» քառակի դափնեկիր, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիրիժոր, բաս կիթառահար Սթենլի Քլարքի ջազ-ռոք համերգով կտրվի Yerevan Jazz Fest 2019-ի մեկնարկը: Սթենլի Քլարքի հետ Հայաստան է ժամանում նրա դաշնակահարը՝ Չիկ Կորեայի աշակերտ Բեկա Գոչիաշվիլին:
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Թակարդ Ստալինի համար» պատմաքաղաքական սատիրան 1 գործողությամբ: