Արտակարգ դեպք Երևանում. ՊՎԾ-ից քաղաքացուհին բերման է ենթարկվել ոստիկանություն
Shamshyan.com-ի հաղորդմամբ, շենքի պահպանությամբ զբաղվող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության գնդի ոստիկանը արգելել է նրան մտնել ներս, քանի որ դա կդիտվեր օրենքի խախտում, երբ քաղաքացուհին չի ունեցել անցաթուղթ, ինչը դուր չի եկել քաղաքացուհուն: Նա կոտրել է ծառայության արգելափակոցի ցուցատախտակը եւ էլի մի քանի իրեր:
Տեղում հսկողություն իրականացնող ոստիկանները ահազանգել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից ժամանած հերթապահ խումբը այդ քաղաքացուհուն, ով Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 66-ամյա Արմենուհի Հ.-ն է, բերման է ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին, այնուհետեւ բաց է թողնվել:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: