Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայում հարձակվել են հայկական խմբագրության վրա


  
դիտումներ: 577

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա հարձակումը։

Ֆրանսիայում այսօր հարձակվել են Nouvelles d'Arménie հայկական պարբերականի գրասենյակի վրա։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը դատապարտել է խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունը։
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա այս հարձակումը։ Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ մինչ այդ Nouvelles d’Arme’nie-ն twitter-ում լուսանկար էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր, թե ինչ ավերածություններ են գործել հարձակվողները խմբագրության գրասենյակում։

Հայկական ամսագրի twitter-ի էջում հարձակումը կապում են գլխավոր խմբագիր Արա Թորանյանի՝ Փարիզում անցկացվող հակաթուրքական ակցիաներին մասնակցելու ու Սիրիայի քրդերին աջակցություն հայտնելու հետ։

Նշենք, որ խմբագրության վրա հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-20-ի գեշերը։ Հարձակվողները, խմբագրության տեղեկություններով` առևանգել են 3 համակարգիչ և 1 լուսանկարչական խցիկ, որոնց մեջ եղել են խմբագրական գաղտնիք պարունակող տեղեկություններ, ինչպես նաև ամսագրի առաջիկա համարների լրագրողական նյութեր։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: