Սարհատ Պետրոսյան՝ հեռանում եմ պարզ ճակատով. Կադաստրի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
«Բայց և յուրաքանչյուրս ունենք մեր սկզբունքները, ես այս դեպքում՝ նաև մասնագիտական»։
Պետրոսյանը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց ապարատի աշխատակիցներին, չնայած ասաց, որ աշխատանքի ընթացքում առիթներ ունեցել է բոլորին առանձին շնորհակալություն հայտնելու կատարած լավ աշխատանքի համար։
«Իմ գնալուց հետո, հույս ունեմ, որ վերջերս համակարգ եկածները կաշխատեն առաջվա ռիթմով, հնուց եկածներն էլ կշարունակեն նոր գաղափարներն իրագործել։ Ուզում եմ ձեզ ասել որ, սա ֆանտաստիկ թիմ է»։
Սարհատ Պետրոսյանը նշեց, որ շատ հեշտ է նախկին վիճակին վերադառնալը, բայց հույս հայտնեց, որ նոր ղեկավարությունը «կգնա այն ճանապարհով, որով որ մենք՝ ձեզ հետ»։
Ասաց՝ գլխավոր քարտուղարի և տեղեկալների հետ քննարկել են՝ պետք է այնպես արվի, որ պահպանվի համակարգում սկսված բարեփոխումների կայուն իրականացումը, այնպես չէ, որ բոլորով միասին լքում են համակարգը։
«Վստահ եմ՝ մարդիկ կան, որ գուցե ուրախ են իմ հրաժարականով, բայց երբևէ որևէ մեկի հանդեպ անձնական վերաբերմունքով դրդված քայլ չեմ արել, իմ վերաբերմունքը միշտ պայմանավորված է եղել համակարգն արդյունավետ դարձնելու մղումով…Գիտեմ, որ երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով»։
Հրաժարական ներկայացրած ղեկավարն ասաց, որ այսօրվա ընթացքում առանձին-առանձին կհանդիպի բոլորի հետ, հետագայի համար ՝ «համարս ունեք, ցանկացած հարցով զանգահարեք, իսկ հիմա, ինչպես ասում են՝ գնացեք, գործ արեք»…