ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ՄԱՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) այցով գտնվում են Մինսկում: Նրանք Մինսկում խորհրդակցություններ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ:
Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
“Ուրախ եմ գտնվել Մինսկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ խորհրդակցությունների համար”,- գրել է ամերիկացի համանախագահը: